Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում ֆրանսիական «Լանսը» պարտվեց Լիսաբոնի «Սպորտինգին»

22:45 • 13.10.26

Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում ֆրանսիական «Լանսը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց Լիսաբոնի «Սպորտինգին»։

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Լուիս Սուարեսը։ Այս գոլով 28-ամյա ֆուտբոլիստը դարձավ լիսաբոնյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Չեմպիոնների լիգայում. նա գլխավոր եվրագավաթում պորտուգալական ակումբի կազմում խփեց իր 7-րդ գոլը՝ շրջանցելով 6-ական գնդակ խփած Լիեդսոնին, Վիկտոր Յոկերեսին և Ֆրանսիշկու Տրինկաուին։ Երկրորդ խաղակեսում՝ 74-րդ րոպեին, Իսա Դումբիան, Անդերսենի կատարած փոխանցումից հետո, կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ վերջակետ դնելով այս դիմակայությանը։

Զուգահեռաբար ընթացող խաղում ադրբեջանական «Սաբահը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ չեխական «Սլավիա Պրահայի» նկատմամբ։

Աղբյուրը`ArmSport.am