Հռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել․ թոքային հանգույցը հեռացվել է
Հռոմի պապ Լևոն XIV-ը հաջողությամբ վիրահատվել է, նրա թոքից հեռացվել է հանգույցը, հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի։
Հռոմի պապն ինքն է հայտնել, որ վերջերս բժշկական հետազոտության ժամանակ իր մոտ թոքերի սահմանափակ հանգուցային գոյացություն է հայտնաբերվել, որը սկզբնական փուլում է։












