«Ալ Նասրի» հանդիպումն Ասիայի ՉԼ-ի շրջանակում անորոշ ժամանակով հետաձգվել է՝ Ռիադում անվտանգության նկատառումներից ելնելով

23:51 • 12.10.26

«Ալ Նասրի» հանդիպումն Ասիայի ՉԼ-ի շրջանակում անորոշ ժամանակով հետաձգվել է՝ Ռիադում անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ մասին հայտնում է The Touchline-ը։

Ասիական Չեմպիոնների լիգայի «Ալ-Նասրի» և Ուզբեկստանի «Նեֆթչիի» միջև հանդիպումը պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով ժամը 22:15-ին: Մրցավարի մեկնարկային սուլիչն այս պահին դեռևս չի հնչել։

Ըստ ինսայդների՝ հանդիպումը հետաձգվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան հետևում է իրավիճակին: Դեռևս պարզ չէ, թե արդյոք հանդիպումը կկայանա երկուշաբթի օրը:

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է «Ալ-Նասրի» մեկնարկային կազմում այս հանդիպման համար:

Աղբյուրը`ArmSport.am