Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

13:30 • 12.10.26

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։