Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հակառակորդները դեմ են դրան, քանի որ հասկանում են դրա օգուտները խաղաղության համար․ Դմիտրիև
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հակառակորդները դեմ են դրան, քանի որ հասկանում են դրա օգուտները խաղաղության համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը՝ մեկնաբանելով Թրամփի՝ դիզելային վառելիքի գործարք կնքելու մասին խոսքերը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Մերցը բացառել էր Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանումը Գերմանիայի և Եվրոպայի համար։
«Մենք ի գիտություն ենք ընդունել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը: Նման որոշումը բացառվում է Գերմանիայի և Եվրոպայի համար: Ռուսաստանը լուրջ բանակցություններ կվարի միայն ճնշման տակ, այդ իսկ պատճառով մենք պահպանում ենք նրա դեմ պատժամիջոցները»,-նշել է նա։













