Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
«ACS SUPERCHESS» թիմը հաղթանակ է տարել անցկացրած բոլոր 9 հանդիպումներում։
Թիմի կազմը՝
- ՄԳ Հայկ Մարտիրոսյան (Հայաստան)
- ՄԳ Բոգդան-Դանյել Դյակ (Ռումինիա)
- ՄԳ Իվան Սոկոլով (Նիդերլանդներ)
- ՄԳ Դանիել Դարդհա (Բելգիա)
- ՄԳ Կոնստանտին Լուպուլեսկու (Ռումինիա)
- ՄԳ Ալեքսանդր Մոտիլյով (Ռումինիա)
- ՖՎ Մատեյ-Անդրեյ Կոյչև (Ռումինիա)
- ՄՎ Վլադիմիր Դոնչա (Ռումինիա)
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր՝ իր միջազգային վարկանիշը բարելավելով 7,8 կետով։
Շնորհավորում ենք Հայկին և թիմի բոլոր անդամներին՝ մաղթելով նոր հաղթանակներ։










