Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա. Փաշինյան
Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա: Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։
«Իմ աշխատանքը նեղվել-չնեղվելը չէ, այլ Հայաստանի առաջ ծառացած հարցերին պատասխանելն է և ես զբաղվում եմ դրանով»,- նշել է նա։
Հարցին՝ «Կշարունակեք լավ հարաբերություններ պահել ՌԴ-ի հետ և մոտենալ Եվրամիությանը», Փաշինյանը պատասխանել է՝ «Այո»։










