Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ
Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել։ Այս մասին ֆիննական Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մադյարն ընդգծել է, որ Բուդապեշտի դիրքորոշումը, ի թիվս այլնի, թույլ չի տալիս նաև Հունգարիայի տարածքով զենքի տարանցման հնարավորությունը։ Վարչապետը նաև մատնանշել է Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության իրավունքների կարևորությունը և հայտարարել, որ այդ հարցի կարգավորման շուրջ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել։
Հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Մադյարը հայտարարել էր, որ Հունգարիայի նոր կառավարությունը կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն նրան սպառազինություն չի մատակարարի։












