ՀՊԼ. «Սյունիքը» հաղթեց «Շիրակին»

19:50 • 12.10.26

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 9-րդ տուրում «Սյունիքը» Սիսիանի Քաղաքային մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (2-0)։

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Կաիկեն՝ առաջ մղելով իր թիմին։ Հանդիպման 80-րդ րոպեին Ջոյը կրկնապատկեց «Սյունիքի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։

Այս հանդիպումից հետո «Շիրակը» 9 խաղից հետո իր ակտիվում ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Սյունիքը» նույնքան հանդիպումից հետո 5 միավորով գտնվում է 11-րդ տեղում։

Աղբյուրը`ArmSport.am