Բելինգեմը կարող է դառնալ բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկը. Լինեկեր
Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե արդյոք իր հայրենակից, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը։
«Այո, նա դա կարող է անել, ընդ որում՝ ես վաղուց եմ դա ասում։ Եթե նա խուսափի լուրջ վնասվածքներից և չշեղվի իր ուղուց, իսկ ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենա, ապա դա միանգամայն հնարավոր է։ Նա անհավանական լավն է և ունի բոլոր անհրաժեշտ որակները։ Նա իսկական սուպերաստղ է»,— Լինեկերի խոսքերն է մեջբերում Track Radio-ն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Բելինգեմն «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։














