ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի
Միջազգային դադարից հետո վերսկսած Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Ալաշկերտին»։
Կողմերը խաղի ընթացքում չպարզեցին հաղթողին՝ 1:1: Խաղի 27-րդ րոպեին Հայաստանի ազգային ընտրանու և «Արարատ-Արմենիայի» 23-ամյա ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը առաջ մղեց իր թիմին: Սակայն այդ առավելությունը կարճ տևեց. ընդամենը հինգ րոպե անց կոնգոյացի լեգեոնական, նույնպես 23-ամյա հարձակվող Դոմի Մասումոն դարձավ պատասխան գոլի հեղինակ՝ վերականգնելով հավասարությունը: Մրցաշարային աղյուսակում ներկայիս դասավորվածությունը հետևյալն է՝ վաստակած 20 միավորով «Արարատ-Արմենիան» հանգրվանել է 2-րդ հորիզոնականում, իսկ 16 միավոր ունեցող «Ալաշկերտը» եզրափակում է լավագույն քառյակը։
Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ, իսկ «Ալաշկերտը» նույն խաղադաշտում կմրցի «Սյունիքի» հետ։














