Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

20:26 • 10.10.26

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էրի քաղաքում հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մնասին հայտնում է Erie News Now հեռուստաընկերությունը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ Փերի փողոցում։ Ականատեսների խոսքով՝ տղամարդը կրակել է փողոցում, ապա մտել բնակելի տուն։ Ժամանած ոստիկանները փորձել են համոզել նրան հանձնվել, սակայն տնից նոր կրակոցներ են լսվել։

Ոստիկանության տվյալներով՝ ենթադրյալ հրաձիգը մահացել է ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքից։ Հանրության համար շարունակվող վտանգ չկա։

«Սա ամենածանր և սրտաճմլիկ տեսարաններից մեկն է, որին երբևէ առնչվել են մեր ոստիկաններն ու քննիչները»,– հայտարարել է Էրիի ոստիկանապետ Ռիք Լորան։

Դեպքի շարժառիթն ու զոհերի ինքնությունը դեռ չեն հրապարակվել։ Քննությունը շարունակվում է։