ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times
ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ, գրում է Financial Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Ուիտքոֆն ու Քուշներն այդ մասին նախազգուշացրել են ուկրաինական պատվիրակությանը Մայամիում կայացած հանդիպման ժամանակ։ Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունները, ինչպես հայտնի է, ավարտվել են ժամանակից շուտ՝ դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ Պուտինի և Թրամփի գործարքի պատճառով:














