Դատարանը կասեցրել է ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ մшհապատիժը

19:46 • 30.09.26

Դատարանը կասեցրել է ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ մահապատիժը, հաղորդում է The New York Times-ը։

Դատարանի որոշումը հրապարակվել է մահապատժից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Որոշումը կայացվել է 50-ամյա Քրիստա Փայքի փաստաբանների կողմից իրականացվող արշավի հետևանքով, որոնք պնդում են, որ դատավարության ընթացքում նրա մանկության տարիներին սեռական բռնությունը հաշվի չի առնվել։

1995 թվականին 18-ամյա Փայքը սպանել է 19-ամյա համակուրսեցուն: Հետաքննության վարկածով՝ Փայքն ու նրա 17-ամյա ընկերը զոհին խաբեությամբ տարել են անտառ, որտեղ մոտ կես ժամ խոշտանգել են նրան։ Քննությունը պարզել է, որ հանցագործությունն առանձնացել է հատուկ դաժանությամբ. մահացածի մարմնի վրա սատանայական խորհրդանիշ են կտրել։ Սպանությունից հետո Փայքը վերցրել է զոհի գանգի հատվածը։