Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով

18:15 • 30.09.26

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելքով:

Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջեց Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամսով: Պաշտպաններն առաջարկեցին կիրառել գրավ մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն խափանման միջոցները:

Հիշեցնենք, որ Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից:

«Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ։