Թբիլիսյան խճուղում բшխվել են «Mercedes»-ը ու մոտոցիկլը․ կա վիրшվոր

21:51 • 30.09.26

Սեպտեմբերի 28-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 15 հասցեի դիմաց, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։