Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը. Օրբելյան

11:54 • 14.10.26

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:

«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,–ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է օգոստոսի վերջից։