Ադրբեջանում ավելի քան 100 պետական դոմեն կիբեռhարձակման թիրախ է դարձել

11:22 • 14.10.26

2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ մոտավորապես ժամը 22:00-ից, կիբեռհարձակումներ են արձանագրվել Ադրբեջանի Հանրապետության պետական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հայտնել են Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունից։

Կիբեռհարձակման հետևանքով ընդհատումներ են առաջացել մի շարք պետական մարմինների ինտերնետային ռեսուրսների աշխատանքում։ Ձեռնարկված համապատասխան տեխնիկական միջոցառումների շնորհիվ կիբեռհարձակման հետևանքները սահմանափակվել են, իսկ կայքերի աշխատանքի անխափանությունն ապահովվել է։

Ներկայումս Ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ։