Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար

16:57 • 14.10.26

Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

«Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրով նախատեսված ռազմական վճարումների շրջանակներում։ Այս տրանշը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ միջոցների, հրթիռների, ռադարների, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և ռազմամթերքի գնման համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար