Ktur.am-ն ընդլայնում է գործունեությունը․ Վանաձորում բացվել է նոր մասնաճյուղ (լուսանկարներ)
Տանիքների արդիականացման ոլորտում մասնագիտացած ktur.am ընկերությունն ընդլայնում է աշխարհագրությունը՝ նոր մասնաճյուղ բացելով Վանաձորում։

Նախաձեռնության նպատակն է Լոռու մարզի բնակիչների համար հասանելի դարձնել հին և խարխլված տանիքների փոխարինումը, հատկապես այն ծածկերի, որոնք պատրաստված են ասբեստից։

Տարածաշրջանում լայն տարածում ունեցող ասբեստե տանիքները ոչ միայն կենցաղային անհարմարություններ են առաջացնում, այլև լուրջ առողջապահական վտանգ են ներկայացնում․ համաձայն բազմաթիվ գիտական հետազոտությունների՝ ասբեստը ճանաչված քաղցկեղածին նյութ է, որի մանրաթելերի ներշնչումը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։

«Մենք չենք ցանկանում քաղցկեղածին նյութը պարզապես տեղափոխել մի վայրից մյուսը։ Արդեն ուսումնասիրել ենք արտերկրում վերամշակման հնարավորությունները։ Դիտարկում ենք նաև վերամշակված նյութից տեխնիկական արտադրատեսակներ, այդ թվում՝ խողովակներ ստանալու տարբերակները՝ անվտանգության միջազգային պահանջների պահպանմամբ»,-մեզ հետ զրույցում ասաց «Իտալ Սոլար»-ի տեխնիկական տնօրեն և ktur.am նախագծի ղեկավար Արման Արսենյանը։

Մասնաճյուղը գտնվում է Վանաձորի սրտում՝ Վարդանանց 19/1 հասցեում։ Տարածքի ընտրությունը պատահական չէ․ հենց այստեղ է կենտրոնացած քաղաքի ողջ շարժը, ինչն առավելագույնս հարմար է վանաձորցիների և հարակից բնակավայրերի բնակիչների համար։

«Մեր ռազմավարության հիմքում մարդկանց կյանքի որակի բարելավումն է։ Տանիքների փոխարինման ուղղությամբ ցանկանում ենք առաջարկել երկարաժամկետ և անվտանգ լուծումներ։ Վանաձորի մասնաճյուղի բացումը ոչ միայն բիզնեսի ընդլայնում է, այլև սոցիալական պատասխանատվություն։ Մեր նպատակն է, որ որակյալ տանիքը հասանելի լինի յուրաքանչյուր ընտանիքի»,- նշում է «Իտալ Սոլար»-ի կոմերցիոն տնօրեն Ջուլիետա Նիկողոսյանը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է ֆինանսական հասանելիությունը։
«Բանկերի հետ երկարատև բանակցությունների արդյունքում մշակել ենք ֆինանսավորման առավել մատչելի պայմաններ։ Այսօր սպառողները կարող են օգտվել նվազեցված տոկոսադրույքով վարկերից՝ առանց կանխավճարի և մինչև 10 տարի մարման ժամկետով։

Սա հնարավորություն է տալիս տարիներով հետաձգված ներդրումը կատարել այսօր՝ առանց ընտանեկան բյուջեն միանգամից ծանրաբեռնելու»,- նշում է «Իտալ Սոլար»-ի ֆինանսական տնօրեն Հայկ Հակոբյանը։

Ktur.am-ն առաջարկում է տանիքների փոխարինում ժամանակակից մետաղական ծածկերով՝ տրամադրելով մինչև 10 տարվա երաշխիք ինչպես նյութերի, այնպես էլ կատարված աշխատանքների համար։

Վանաձորի մասնաճյուղի բացումը «Իտալ Սոլար»-ի «Կտուր․էյեմ» ընկերության երկարաժամկետ ռազմավարության կարևոր քայլերից է՝ ուղղված մարզային զարգացմանը, անվտանգ բնակելի միջավայրի ստեղծմանն ու նոր աշխատատեղերի ապահովմանը։










