Միջին Արևելքին մեծ երաշտ է սպասվում, որը կհանգեցնի Մեռյալ ծովի անհետացմանը. գիտնականներ

21:32 • 22.06.17

Հորդանանցի գիտնականները հայտարարել են, որ մեծ երաշտը, որը Միջին արևելքը պատել էր հազարավոր տարիներ առաջ, կարող է կրկնվել:

Ինչպես հաղորդում է Press TV-ն, հետազոտողների խոսքով` Մեռյալ ծովի հատակին առկա աղի հատիկներում հայտնաբերված պղպջակները կանխատեսում են, որ մեծ երաշտը շարժվում է դեպի այս տարածաշրջան, հավանաբար այն տեղ կհասնի հենց այս դարաշրջանում:

Երկրաբանները կարծում են, որ Մեռյալ ծովի ջրի 80 տոկոսն անհետացել է վերջին խոշոր երաշտի ժամանակ, և նույն քանակությամբ ջուր արդեն ցամաքել է մարդկային գործունեության հետևանքով:

Գիտական ուսումնասիրությունները մասնագետներին թույլ են տալիս  եզրակացնել, որ Մեռյալ ծովի ջուրը կարող է ամբողջությամբ անհետանալ հաջորդ նմանատիպ խոշոր երաշտի պատճառով:

 

 

 

Միջին Արևելքին մեծ երաշտ է սպասվում, որը կհանգեցնի Մեռյալ ծովի անհետացմանը. գիտնականներ