Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շրջանում
Լոնդոնի պլաստիկ վիրաբուժության կենտրոնի աշխատակիցները վարկանիշ են կազմել՝ բացահայտելով՝ ո՛ր հայտնի տղամարդն է ամենագեղեցիկը: Առաջնորդվելով ոսկե հատման բանաձևով՝ նրանք առանձնացրել են ամենագեղեցիկ 10 տղամարդկանց: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարկանիշը գլխավորել է ամերիկացի դերասան Ջորջ Քլունին. չափումները ցույց են տվել, որ 56-ամյա դերասանի դեմքի համամասնությունները 91.86 տոկոսով համապատասխանում են չափանիշին: Երկրորդ տեղը զբաղեցրել է դերասան Բրեդլի Քուփերը (91.80 տոկոս), իսկ երրորդը՝ Բրեդ Փիթը (90.51 տոկոս):
Նշվում է, որ վարկանիշում ներառվել են նաև երգիչ Գարի Սթայլզը (89.63 տոկոս), ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը (88.96 տոկոս), դերասաններ Ուիլ Սմիթը (88.88 տոկոս), Իդրիս Էլբան (87.93 տոկոս) և Ռայան Գոսլինգը (87.48 տոկոս), ինչպես նաև One Direction խմբի նախկին անդամ Զեյն Մալիկը (86.5 տոկոս): Վարկանիշը եզրափակել է դերասան Ջեյմի Ֆոքսը (85.46 տոկոս):











