Ուկրաինայի փոստը փոստային նամականիշ է թողարկել Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի կապակցությամբ

14:25 • 29.07.17

Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ 140.000 տպաքանակով, և փոստային բլոկ՝ 36.000 տպաքանակով, գրում է aspekty.net կայքը:


Ինչպես նշվում է Ուկրաինայի փոստի կայքում, նամականիշի դիզայնի հեղինակը Վասիլի Վասիլենկոն է:


Ինչպես AnalitikaUA.net կայքին հայտնել է ուկրաինացի պատմաբան Եվգենի Սաֆարյանսը, հայտնի նկարչին նվիրված նամականիշի թողարկումն անհրաժեշտ քայլ է պետության կողմից հայ-ուկրաինական բարեկամության զարգացման գործում նրա ներդրման համար:


«Հայկական ծագմամբ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին կարևոր է հիշել, որ նրա ամբողջ կյանքը և աշխատանքը սերտ կապված է եղել հիասքանչ և գեղատեսիլ Ուկրաինայի հետ, որին նա նվիրել է իր նկարների մի մասը»,- նշել է պատմաբանը:

Ուկրաինայի փոստը փոստային նամականիշ է թողարկել Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի կապակցությամբ