«Շունչս պահած եմ նկարում». ուկրաինուհին կենդանիների հիասքանչ մանրանկարներ է անում (լուսանկարներ)

09:02 • 29.07.17

Ուկրաինացի նկարչուհի Յուլյան կենդանիների մանրանկարներ է անում, որոնք ապշեցնում են իրենց ճշգրտությամբ և չափերով: 31-ամյա հեղինակի խոսքով՝ իր աշխատանքների առավելագույն երկարությունը 3 սմ է:

«Սկսել եմ ջրաներկով մանրանկարներ անել մոտ 3 տարի առաջ. այդ օրն ամբողջ օրն աշխատել էի գրասենյակում և ավելի մեծ բաներ նկարելու ժամանակ չունեի: Շատ սիրեցի այս գործընթացը»,- պատմել է նա:

Նկարչուհու խոսքով՝ աշխատանքի ընթացքում ինքն իրեն զգում է ոսկերիչի պես, ով ադամանդ է մշակում՝ իրավունք չունենալով սխալ գործել:

«Շունչս պահած եմ նկարում», - խոստովանել է Յուլյան:


Ստորև հրապարակում ենք նկարչուհու լավագույն աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

«Շունչս պահած եմ նկարում». ուկրաինուհին կենդանիների հիասքանչ մանրանկարներ է անում (լուսանկարներ)