Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել

02:11 • 30.07.17

Հայ հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել, ինչպես ինքն է հայտնում Facebook-ի էջում:

«Հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների գրքի համաշխարհային հանձնաժողովը հաստատեց երաժշտական ռեկորդը, որը ես հաստատել եմ Երեւանում մի քանի ամիս առաջ»,- գրել է նա՝ նշելով, որ այս փոքրիկ հաղթանակը նվիրում է Արցախյան պատերազմի բոլոր վետերաններին:

Այս տարվա փետրվարին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Մադոյանը 33 ժամ շարունակ շուրջ 60 հանրահայտ երաժշտական ստեղծագործություններ է նվագել:

Հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել