Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցում հայտնաբերվել են որմնանկարներ, որոնք կարող ենք կորցնել. հետազոտող (տեսանյութ)

13:11 • 31.07.17

Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցում հայտնաբերվել են որմնանկարներ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Գլաձորի» համալսարանի տեղադրության նոր վարկած գրքի հեղինակ, անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանը:

«Իմ ուսումնասիրությունների ժամանակ հանդիպեցի Ղևոնդ Ալիշանի Գնդեվազի ու Գնդեվանքի մասին հոդվածի մի հետաքրքիր նախադասության, որ Գնդեվազի Սուրբ Աստվավածին եկեղեցին, որի տանիքը փլված է, պատերին նկարներ կան: Ես որոշեցի այցելել ու տեղում տեսնել, թե ինչ կա: Ես հայտնաբերեցի որմնանկարներ, որոնք հիացնում են իրենց կատարելիության աստիճանով, բարձր արվեստ ու մեծարժեք գործեր են»,- նշեց Տիգրան Մկրտչյանը:

Ըստ հետազոտողի՝ ցավալին այն է, որ եկեղեցու արևմտյան մասի տանիքը փլված է ու անձրևաջրերը ողողում են որմնանկարները: «Եթե այս ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկվի, մենք կկորցնենք դրանք, այս գանձերը ամբողջապես կկորցնենք»,- զգուշացրեց նա: Մկրտչյանն ասաց, որ ինքը որմնանկարները ներկայացրել է մասնագետներին, ովքեր ասել են, որ դրանք 17-18-րդ դարի որմնանկարներ են:

Հարցին՝ դիմե՞լ եք պատկան մարմիններին, Մկրտչյանը պատասխանեց, որ դիմել է, բայց արձագանքել են այսպես՝ գումար չկա: «Ես չեմ կարող հիմա նշել, թե ում եմ դիմել, մարդկանց հետ եմ խոսել, համակարգի մարդկանց հետ, ասել են, թե փող չկա: Ղեկավարների հետ չեմ հանդիպել, ոչ պաշտոնական զրույցների ժամանակ ասել են, որ փող չկա: Խոսել եմ մարդկանց հետ, ովքեր մշակույթի բնագավառի ներկայացուցիչ եմ»,- նշեց Տիգրան Մկրտչյանը: 

Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցում հայտնաբերվել են որմնանկարներ, որոնք կարող ենք կորցնել. հետազոտող (տեսանյութ)