Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Ժաննա Մորոն

13:41 • 31.07.17

Փարիզում կյանքի 89-րդ տարում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Ժաննա Մորոն, այս մասին հայտնում է lenta.ru-ն: 

Դերասանուհու մարմինն իր տանը հայտնաբերել է տան աշխատակցուհին: Մահվան պատճառները դեռևս չեն հստակեցվում:

«Եվա», «Գիշեր», «Ժյուլ և Ջիմ», «Սպասուհու օրագիրը» և այլ ֆիլմերում խաղացած դերասանուհին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» հեղինակավոր մրցանակին, ինչպես նաև Բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջ» և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակներին:

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Ժաննա Մորոն