Փոլ Մաքքարթնին ակնարկել է, որ երգ է գրել Թրամփի մասին

12:37 • 31.07.17

Աշխարհահռչակ երաժիշտ, The Beatles լեգենդար խմբի անդամ Փոլ Մաքքարթնին ակնարկել է, որ երգ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, գրում է The Hollywood Reporter-ը: 

Լիվերպուլի կատարողական արվեստի ինստիտուտի սաների հետ հանդիպման ժամանակ երաժիշտն ասել է, որ «երբեմն աշխարհում տիրող իրավիճակն այնքան խելահեղ է դառնում, որ դուք պետք է ուշադրություն դարձնեք դրան»:


Մաքքարթնիի խոսքով՝ իր սպասվող ալբոմում «նա ասելիք ունի Դոնալդ Թրամփի մասին»։

Ենթադրվում է, որ նոր երգը նվիրված է Թրամփին: Լրացուցիչ տեղեկություններ երգչի ներկայացուցիչներն առայժմ չեն հայտնում:

Փոլ Մաքքարթնին ակնարկել է, որ երգ է գրել Թրամփի մասին