Դիմանկարներ մրգերով և բանջարեղենով. լեհ լուսանկարչի անհավանական աշխատանքները՝ ֆոտոշարքով
Լեհ արտիստ և լուսանկարիչ Աննա Տոկարսկան արտառոց դիմանկարներ է ստեղծում՝ որպես «մոդելներ» օգտագործելով մրգերը և բանջարեղենը:
«Իմ աշխատանքների ոգեշնչման աղբյուրը 16-րդ դարի իտալացի մաներիստ Ջուզեպե Արչիմբոլդոյի նկարներն են, որը հայտնի է եղել իր անհավանական այլաբանական նատյուրմորտային դիմանկարներով», - պատմել է Տոկարսկան Bored Panda-ին:
Վարպետի խոսքով՝ ինքը մոտ մեկ ամսի աշխատել է 8 լուսանկարներից կազմված հավաքածուն ավարտին հասցնելու համար:
«Յուրաքանչյուր դիմանկար կառուցել եմ ուղղահայաց կերպով. դրանք 50-80 սմ բարձրություն ունեն: Այնուհետև լուսանկարել եմ արդյունքը», - պարզաբանել է Տոկարսկան:


















