Բյորկը հայտնել է մոտ ժամանակներում նոր ձայնասկավառակ թողարկելու մասին
Իսլանդացի երգչուհի Բյորկը հայտարարել է, որ մոտ ժամանակներում նոր ձայնասկավառակ կթողարկի: Այս մասին նա հայտնել է Instagram-ում:
«Ուրախ եմ կիսվել ձեզ հետ, որ իմ նոր ձայնասկավառակը շատ շուտով լույս կտեսնի»,-գրել է երգչուհին:
Բյորկը չի հայտնել ձայնասկավառակի անվանումը կամ դրա հետ կապված այլ մանրամասներ: Հայտնի է, որ 2015 թվականին Բյորկը թողարկել է Vulnicura ձայնասկավառակը:










