Թուրքիան հինգ տարվա դադարից հետո նորից կմասնակցի Եվրատեսիլին

06:38 • 03.08.17

Թուրքիան հինգ տարվա դադարից հետո նորից կմասնակցի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթ-փառատոնին:

Վերջին անգամ Թուրքիան 2012 թվականին է մասնակցել «Եվրատեսիլին», որից հետո հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու, քանի որ համաձայն չէ կանոնների փոփոխության հետ՝ ըստ որի հաղթողը որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքների գումարման միջոցով:


Լրատվամիջոցները նշում են նաև, որ եկող տարի կայանալիք մրցույթին Թուրքիան ներկայացնելու է ռոք երաժիշտ Մանգան, որը երկիրը ներկայացրել էր նաև 2010 թվականին։

Թուրքիան հինգ տարվա դադարից հետո նորից կմասնակցի Եվրատեսիլին