Հրապարակվել է Անջելինա Ջոլիի նոր ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

15:53 • 03.08.17

Ամերիկյան Netflix ծառայությունը հրապարակել է «Սկզբից նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» (First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers) ֆիլմի առաջին թրեյլերը:


Ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու պրոդյուսերն ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին է:

Анджелина Джоли

 

 

Ֆիլմը նկարահանվել է կամբոջական ծագում ունեցող ամերիկացի գրող Լուն Ունի նույնանուն գրքի հիման վրա և պատմում է Կամբոջայում կարմիր կխմերների ռեժիմի, քաղաքացիական պատերազմի և ցեղասպանության մասին:

Tatler.ru-ն գրում է, որ Ջոլին ծանոթացել է Լուն Ունի հետ 2002 թվականին, երբ առաջին անգամ բարեգործական առաքելությամբ մեկնել է Կամբոջա: Նույն թվականին դերասանուհին որդեգրել է Մեդոքսին:

Анджелина Джоли и Мэддокс, 2005 год

Հայտնի է, որ 2017 թվականի փետրվարին Ջոլիի ֆիլմը ներկայացվել է Կամբոջայում, իսկ Netflix-ում ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 15-ին: