Մերիլին Մենսոնը համերգ է տվել Կիևում՝ կոշտ հայտարարություն հնչեցնելով Մոսկվայի հասցեին (տեսանյութ)

17:20 • 03.08.17

Օգոստոսի 2-ին ամերիկացի ռոք կատարող Մերիլին Մենսոնը համերգ է տվել Կիևի Սպորտի պալատում՝ ներկայացնելով իր նոր երգերը:

Instagram-ում տեսանյութ է հրապարակվել, որում Մենսոնը ողջունում է հանդիսատեսին և կոշտ հայտարարություն անում Մոսկվայի վերաբերյալ:

«Չեմ սիրում քաղաքական հայտարարություններ անել, սակայն դուք Մոսկվային ստիպել եք շան լակոտի ձայն հանել», - ասել է նա բեմից:

Korrespondent-ի հաղորդմամբ՝ համերգի շրջանակում Մենսոնը ներկայացրել է Heaven Upside Down անվանումով սպասվող ձայնասկավառակի երգերը: Սա դարձել է Մենսոնի վերջին հինգ տարիների առաջին համերգն Ուկրաինայում:

Նշվում է, որ Մենսոնը բեմ է դուրս եկել ավանդական դիմահարդարումով և սև հագուստով:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Մերիլին Մենսոնը համերգ է տվել Կիևում՝ կոշտ հայտարարություն հնչեցնելով Մոսկվայի հասցեին (տեսանյութ)