Մերիլին Մոնրոյի վերջին պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան աճուրդի է հանվել ԱՄՆ-ում (լուսանկարներ)
ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Մերիլին Մոնրոյի վերջին պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան, որն արվել է նրա մահից մի քանի շաբաթ առաջ: Ֆոտոշարքի հեղինակը՝ Ջորջ Բարիսը, լուսնակարներն արել է 1962 թվականի հունիսին՝ Cosmopolitan ամսագրի համար:
The Daily Mail-ը գրում է, որ լուսնակարներն արվել են ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Բարիսը մի քանի շաբաթ լուսանկարել է Մոնրոյին այս ֆոտոշարքը կազմելու համար:
Հատկանշական է, որ լուսանկարների մի մասը երբեք չի հրապարակվել և աճուրդի ընթացքում առաջին անգամ ներկայացվել է հանրությանը:
Նշվում է, որ 150 լուսնակարներից կազմված հավաքածուն աճուրդում կլինի օգոստոսի 2-11-ը:





















