National Geographic-ը հայտնել է 2017 թվականի լավագույն ճանապարհորդ-լուսանկարիչների անունները (լուսանկարներ)
Ամերիկյան National Geographic ամսագիրը հրապարակել է 2017 թվականի լավագույն ճանապարհորդ-լուսանկարիչների անունները, որոնք հաղթել են «Բնություն», «Մարդիկ» և «Քաղաքներ» անվանակարգերում:
Ամսագրի որոշմամբ «Բնություն» անվանակարգում գլխավոր մրցանակը և առաջին տեղը շնորհվել է մեքսիկացի Սերխիո Տապիրո Վելասկոյին. նրա լուսանկարում կայծակը հարվածում է դեպի գիշերային երկինք մոխիր արձակող հրաբխին: Վելասկոն հրաբուխներ է լուսանկարում վերջին 15 տարվա ընթացքում:
Նշվում է, որ ժյուրին նրա աշխատանքն ընտրել է 30 երկրից ուղարկված 15 հազար լուսանկարներից: Վելասկոն 12 կմ հեռավորությունից լուսանկարել է Մեքսիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Կոլիման: Ընդ որում՝ Վելասկոն չի իմացել, որ հազվադեպ կադր է որսացել:

«Քաղաքներ» անվանակարգում հաղթել է գերմանական Շտուտգարտ քաղաքի ֆուտուրիստական գրադարանի լուսանկարը, որի հեղինակը Նորբերտ Ֆրիցն է:

«Մարդիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել թուրք լուսանկարիչ Ֆ. Դիլեք Ույարը, որը պատկերել է տաճարում պարող դերվիշին (մահմեդական հոգևորական):

Ստորև ներկայացնում ենք մրցույթին մասնակցած այլ լուսանկարներ, որոնք արժանացել են երկրորդական մրցանակների.























