Շվարցենեգերն իր 70-ամյակին հավայան պար է պարել Ստալոնեի և Առնոլդի հետ (տեսանյութ)
Ամերիկացի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը տեսանյութ է հրապարակել, որում նա իր ընկերների՝ դերասաններ Սիլվեստր Ստալոնեի և Թոմ Առնոլդի հետ պարում է հավայան հուլա պարը: Տեսանյութը հրապարակվել է Շվարցենեգերի Instagram-ի էջում:
«Ձեր շնորհավորանքները ծննդյանս օրվա կապակցությամբ շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար: Շնորհակալություն: Միշտ ասում եմ, որ պետք է քաղցած մնալ և շարունակել սովորել, այսպիսով՝ ի նշան երախտագիտության՝ ընդունեք այս տեսանյութը, որում մեզ պար են սովորեցնում իմ ծննդյան օրվան նվիրված երեկույթի ժամանակ», - գրել է դերասանը:
Նշենք, որ հուլիսի 30-ին Առնոլդ Շվարցենեգերը 70 տարեկան է դարձել:










