Forbes-ը Ջոան Ռոուլինգին աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրող է անվանել
Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը դարձել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողը, հայտնում է Forbes ամսագիրը:
Նշվում է, որ անցած տարի գրողը վաստակել է 95 միլիոն դոլար: Ռոուլինգը գլխավորել է գրողների վարկանշային ցանկը, քանի որ նա վերադարձել է շարքին «Հարի Փոթերը և անիծված երեխան» պիեսի հրատարակմամբ:
Երկրորդ տեղում է դետեկտիվ ժանրի գրող Ջեյմս Պատերսոնը (87 միլիոն դոլար):
Երրորդ տեղը զբաղեցրել է «Diary of a Wimpy Kid»-ի հեղինակ Ջեֆ Քինին (21 միլիոն դոլար), չորրորդ տեղը՝ «Դա Վինչիի կոդը» գրքի հեղինակ Դեն Բրաունը (20 միլիոն դոլար), հինգերորդ տեղը՝ Սթիվեն Քինգը, ով վաստակել է 15 միլիոն դոլար իր «End of Watch» նոր՝ 55-րդ գրքի շնորհիվ:
Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին 1997-2007 թվականներին հրատարակված և 65 լեզվով թարգմանված յոթ գրքերի հեղինակ է: Դրանց ընդհանուր տպաքանակը գերազանցում է 400 միլիոն օրինակը:










