Սովորական մարդիկ, որոնք չափազանց նման են հայտնի անձանց (լուսանկարներ)
Յուրաքանչյուր մարդ ունի առնվազն մեկ նմանակ, որին հանդիպելու հավանականությունն այդքան էլ մեծ չէ. զարմանալի է, բայց շատ նմանություն կարող է լինել նույնիսկ տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև:
AdMe.ru-ն լուսանկարների հավաքածու է կազմել՝ ցուցադրելով հայտնի աստղերին և նրանց նմանակներին.
Ռայան Գոսլինգ
Յոհանես Լաշետը գերմանացի բլոգեր է, որի նմանությունը կանադացի դերասանին մեծ հայտնիություն է բերել նրան: Լաշետը ոչ միայն նորաձևության բլոգ է վարում, այլ նաև սովորում է իրավաբանական ֆակուլտետում:

Օդրի Հեփբերն
Բրիտանուհի Շառլոտ Թայը նրբագեղ ճաշակ ունի, որը նրան օգնում է ռետրո ոճի անթերի հագուստներ ընտրել:

Քեթի Փերի
Ֆրանչեսկա Բրաունն այնքան է նման Քեթի Փերիին, որ երբեմն խաղում է նրա դերը տարբեր միջոցառումների ժամանակ: Աղջիկը ցանկանում է դերասանուհի դառնալ և կարծում է, որ Փերիի հետ նմանությունը չի խանգարի իրեն:

Մեգան Ֆոքս
Բրազիլացի մոդել Կլաուդիա Ալյենդեի նմանությունը Մեգան Ֆոքսին մեկնաբանությունների կարիք չունի:

Էդ Շերան
Թայ Ջոնսն իր Instagram-ի էջում հայտնել է, որ ինքը բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի երկվորյակն է: Հատկանշական է, որ երիտասարդը նույնպես կիթառ է նվագում:

Ադել
Շվեդուհի Էլինոր Հելբորգը դարձել է համացանցի աստղ, երբ կրկնել է Ադելի դիմահարդարումը և հրապարակել իր լուսանկարները:

Լեոնարդո Դի Կապրիո
Շվեդ մոդել Քոնրադ Աներուդն այնքան է նման Լեոնարդո Դի Կապրիոյին, որ խոսքերն ուղղակի ավելորդ են:











