Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահը փակվել է՝ շոգին օդորակիչների անսարքության պատճառով

17:14 • 04.08.17

Ֆլորենցիայում փակվել է Ուֆիցի պատկերասրահը՝ շոգին օդորակիչների փչանալու պատճառով: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:


Ֆլորենցիան համարվում է Իտալիայի ամենաշոգ քաղաքներից մեկը: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ օգոստոսի 4-ին օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի:


Ինչպես հայտնել են թանգարանում, տեխնիկական աշխատողները փորձում են վերականգնել օդորակիչների աշխատանքը, չի բացառվում, որ պատկերասրահն աշխատանքը վերսկսի ուրբաթ:


Ջերմաստիճանային ռեժիմի ապահովման համակարգն անհրաժեշտ է Ուֆիցիին ոչ միայն այցելուների հարմարավետության, այլև արվեստի գլուխգործոցները պահպանելու համար:

 

Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահը փակվել է՝ շոգին օդորակիչների անսարքության պատճառով