«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի չորրորդ սերիան ժամանակից շուտ հրապարակվել է համացանցում
«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի նոր եթերաշրջանի չթողարկված սերիան հրապարակվել է համացանցում: Հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի չորրորդ սերիան ներբեռնելու հղումը ներկայացվել է Reddit կայքում, սակայն այժմ այն այլևս հասանելի չէ:
Հղումը հրապարակած օգտատիրոջ խոսքով՝ այդ նյութը «նվեր է Պակիստանից»:
Lenta.ru-ն գրում է, որ ներկա պահին տեսանյութը հնարավոր չէ բացել դիտումների և ներբեռնումների մեծ քանակության պատճառով:
Հայտնի է, որ սերիայի պրեմիերան հեռուստատեսությամբ պետք է կայանա օգոստոսի 6-ին:










