Ակվարիումների ձևավորման արվեստը՝ տեսանյութով

09:19 • 05.08.17

Ջեյմս Ֆայնդլին ակվարիումների պրոֆեսիոնալ ձևավորող է: Նա օգտագործում է ջուրը որպես փոքր աշխարհներ ստեղծելու համար տարածք, գրում է boredpanda.com-ը:


Ֆայնդլին ակվարիումների ձևավորումը համեմատում է նկարչության հետ:


«Նկարիչը պետք է հասկանա, թե ինչ է տեղի ունենում, երբ նա իր ներկը դնում է կտավի վրա, այդ պատճառով ես ակվարիումի ձևավորումը կնմանեցնեմ դրան: Եթե դու հասկանում ես՝ ինչ է լինելու, երբ դու դնում ես բույսերը և CO2 ու լույս ավելացնում, ոչ ավել ոչ պակաս՝ բույսերով ստեղծագործող արվեստագետ ես դառնում»,- ասել է նա:


Ֆայնդլին նախընտրում է աշխատել ոչ շատ խորը տարրաների հետ: Դա նրան թույլ է տալիս փորձարկումներ անել՝ ջրային կեղծ աշխարհը դնելով իր ավանդական պարամետրերից դուրս:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ակվարիումների ձևավորման արվեստը՝ տեսանյութով