«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի դերասանուհին կարող է Նյու Յորքի նահանգապետ դառնալ
«Սեքսը մեծ քաղաքում» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի դերասանուհի Սինթիա Նիքսոնը դիտարկում է Նյու Յորք նահանգի նահանգապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցը, գրում է The Wall Street Journal-ը։
Հիշեցնենք, որ Նիքսոնը հեռուստասերիալում խաղացել է Միրանդա Հոբսի դերը։
Նշվում է, որ 51-ամյա դերասանուհուն կարող են աջակցել լիբերալ ուժերի ներկայացուցիչները։ 2013 թվականին նա աշխատել է Նյու Յորքի ներկայիս քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի նախընտրական շտաբում։ Նաև Նիքսոնը մասնակցել է միասեռ ամուսնությունների օրինականացման աջակցության ծրագրին։
Մյուս հնարավոր թեկնածուների թվում են Սիրակյուս քաղաքի քաղաքապետ Ստաֆանի Մայները, նախկին սենատոր Թերի Գիբսոնը։ Նահանգի ներկայիս նահանգապետ Էնդրյու Կուոմոն մտադիր է առաջադրվել երրորդ ժամկետի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիքսոնը պսակադրվել է Քրիստին Մարինոնիի հետ։










