Դենիել Քրեյգը կստորագրի ևս 2 ֆիլմում Ջեյմս Բոնդին մարմնավորելու պայմանագրերը. The Daily Mail (լուսանկարներ)

10:40 • 07.08.17

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորելուց հետո, պատրաստվում է ևս 2 ֆիլմում 007 գործակալին մարմնավորելու վերաբերյալ պայմանագրեր ստորագրել:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով, 49-ամյա դերասանը բանակցում է  բոնդիանայի պրոդյուսերների հետ, և ամեն ինչ արդեն որոշված է:

Հետաքրքրական է, որ գործակալի մասին 4 ֆիլմում նկարահանված Քրեյգն ավելի վաղ հայտարարել էր, որ «ավելի շուտ երակները կկտրի, քան կհամաձայնվի նորից Բոնդին մարմնավորել»:

«Ավելի շուտ կկոտրեմ ապակին ու կկտրեմ երակներս, քան նորից Բոնդին կմարմնավորեմ: Ամեն ինչ վերջացած է: Ես ուզում եմ առաջ շարժվել: Բայց եթե հանկարծ նորից Բոնդի մասին ֆիլմում նկարահանվեմ, ապա միակ դրդապատճառը կլինի փողը»,- 2015թ. տված հարցազրույցում ասել էր դերասանը:

Հայտնի է, որ Քրեյգի մասնակցությամբ հաջորդ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019թ. նոյեմբերին: Այն կլինի բոնդիանայի հոբելյանական՝ 25-րդ ֆիլմը:

 

Never Say Never Again! Daniel Craig, 49, is reportedly in talks for signing up for not just one - but two more 007 films, according to reports

Position of power: Producers are keen to seal the deal with the four-time 007 actor since they have allegedly set their sights on a November 2019 release date

Revealed: Daniel famously vowed he would rather slit his wrist than do his fifth stint in the James Bond franchise

Action man: The 49-year-old starred in four earlier iterations - including 2012's Skyfall - in which Craig starred to critical acclaim and box office success

Картинки по запросу daniel craig james bond

 

 

 

Դենիել Քրեյգը կստորագրի ևս 2 ֆիլմում Ջեյմս Բոնդին մարմնավորելու պայմանագրերը. The Daily Mail (լուսանկարներ)