Դևիդ Հասելհոֆը նկարահանվել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի կատակերգական ռետրո տեսահոլովակում (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Դևիդ Հասելհոֆը, որը հայտնի է «Մալիբուի փրկարարները» սերիալի շնորհիվ, նկարահանվել է ռեժիսոր Ջեյմս Գանի «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռետրո տեսահոլովակում: Տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ի Marvel Entertainment ալիքում:
Gazeta.ru-ն գրում է, որ Guardians' Inferno կոչվող տեսահոլովակը նկարահանվել է 1970-ականների վերջի և 1980-ականների սկզբի համար հատկանշական ոճով: Ընդ որում՝ Հասելհոֆի մասնակցությունը պատահական չէ. նա նկարահանվել է «Գալակտիկայի պահապանները. մաս 2» ֆիլմում:
Նշվում է, որ տեսահոլովակում կարելի է տեսնել նաև տիեզերական սագայի հիմնական դերասանական կազմը, այդ թվում՝ Քրիս Փրաթին, Զոի Սալդանային, Մայքլ Ռուքերին, ինչպես նաև Marvel-ի մի շարք սուպերհերոսների ստեղծող Սթեն Լիին:










