«Խոստումը» ֆիլմի աստղ Քրիստիան Բեյլը հանուն նոր դերի գիրացել է (լուսանկարներ)

16:40 • 07.08.17

Համացանցի օգտատերերը քննարկում են հոլիվուդյան հայտնի դերասան Քրիստիան Բեյլի թարմ լուսանկարները, որոնցում աստղը չափազանց գեր է:

Ինչպես նշում է lenta.ru-ն, դերասանի կտրուկ գիրացման պատճառը նոր դերն է: Համացանցի օգտատերերի կարծիքով՝ 43-ամյա Բեյլն ավելորդ կիլոգրամներ հավաքելուց հետո ուղղակի անճանաչելի է դարձել:

Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի աստղ Քրիստիան Բեյլը նոր կինոնկարում մարմնավորելու է ԱՄՆ ռազմական գերատեսչության նախկին ղեկավար, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Դիք Չեյնիին:

Նշվում է, որ ավելի վաղ Բեյլը հրաժարվել էր իտալացի կոնստրուկտոր ու ավտոմրցարշավորդ Էնցո Ֆերարիի դերից, քանի որ պետք է զգալի գիրանար: Իսկ 2004թ. Բեյլը հատուկ «Մեքենավարը» ֆիլմի համար նիհարել է մինչև 55 կգ, ինչից հետո ստիպված է եղել գիրանալ 45 կգ-ով Բեթմենի մասին ֆիլմում նկարահանվելու համար:

 

 

 

«Խոստումը» ֆիլմի աստղ Քրիստիան Բեյլը հանուն նոր դերի գիրացել է (լուսանկարներ)