Մոսկվայում հողին են հանձնել «Иванушки International»-ի նախկին անդամ Օլեգ Յակովլևի աճյունամոխիրը
Ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևի աճյունամոխիրն այսօր հողին է հանձնվել Մոսկվայի Տրոյեկուրովսկոյե գերեզմանատանը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
47-ամյա Օլեգ Յակովլևը մահացել է հունիսի 29-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր թոքերի երկկողմանի բորբոքմամբ:
1998թ.-ին «Иванушки International»-ի անդամ դարձած Յակովլևը խումբը լքել է 2013թ.-ին, իսկ 2012թ.-ից նա սկսել էր իր անհատական կարիերան:
Երգչի թաղման արարողությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ ընկերներն ու ընտանիքի անդամները, ներկա է եղել նաև խմբի պրոդյուսեր Իգոր Մատվիենկոն:
Օլեգ Յակովլևի գերեզմանը զարդարել են ճերմակ քրիզանթեմներով և ճանապարհել նրան երկար ծափահարություններով:










