Քրիս Փրաթը ութ տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է
Ջեյմս Գանի «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի աստղ, ամերիկացի դերասան Քրիս Փրաթն ութ տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ ամերիկացի դերասանուհի Աննա Ֆերիսից: Այս մասին հայտնում է CNN-ը: Դերասանները հաստատել են այս տեղեկությունը:
Փրաթի խոսքով՝ երկար ժամանակ իրենք փորձել են փրկել ամուսնությունը և շատ հիասթափված են, որ դա չի ստացվել իրենց մոտ:
«Մեր որդին երկու ծնող ունի, որոնք շատ են սիրում նրան: Հանուն մեր տղայի ցանկանում ենք հնարավորինս քիչ հրապարակայնություն»,-ասել է նա:
Դերասանը նաև նշել է, որ ինքը և Ֆերիսն առաջվա պես սիրում են իրար, միշտ կգնահատեն միասին անցկացված ժամանակը և կշարունակեն հարգել իրար:










