Ֆրանսիացի գրող Գոնզագ Սեն Բրին մահացել է ավտովթարի հետևանքով
Ֆրանսիական Նորմանդիայի Կալվադոս դեպարտամենտում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 69 տարեկանում մահացել է գրող Գոնզագ Սեն Բրին: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատել է կոմունայի ոստիկանությունը: Ավտոմեքենան, որի մեջ եղել է Սեն Բրին, անհայտ պատճառներով մխրճվել է ծառի մեջ: Նրա ուղեկցորդուհի Ալիս Բերտոմը, որը նստած է եղել ավտոմեքենայի ղեկին, ծանր վնասվածքներ է ստացել:
Սեն Բրին հայտնի է որպես ավելի քան 50 գրքերի հեղինակ. նա գրել է հիմնականում կենսագրություններ և պատմական վեպեր:
Նշվում է, որ Սեն Բրին նաև եղել է Le Figaro և Paris Match պարբերականների լրագրող:










