Պապարացիները բռնացրել են Ռայան Գոսլինգին և Եվա Մենդեսին «Դիսնեյլենդ» այցի ժամանակ (լուսանկարներ)
Դերասաններ Ռայան Գոսլինգն ու Եվա Մենդեսը հոլիվուդյան այն զույգերից են, որ, տարիներ շարունակ միասին լինելով հանդերձ, հազվադեպ են իրար հետ մասնակցում միջոցառումների ու, առհասարակ, երևում պապարացիների աչքին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 2 երեխաների երջանիկ ծնողներն անցած հանգստյան օրերին գնացել են «Դիսնեյլենդ», որտեղ նրանց լուսանկարել են ամենատես պապարացիները: Հետաքրքրական է, որ զույգը մանկական ժամանցի վայրում է եղել միայնակ, ոչ թե երեխաների հետ:
Քառասուներեքամյա Մենդեսն ու 36-ամյա Գոսլինգը մի քանի ատրակցիոն են նստել, խաղալիքներ են գնել ու ձեռք ձեռքի տված զբոսնել:
Հայտնի է, որ դերասանները միասին են արդեն 6 տարի, սակայն չեն շտապում օրինականացնել իրենց հարաբերությունները: Վերջին շրջանում Մենդեսը չի նկարահանվում ֆիլմերում, չի մասնակցում հանրային միջոցառումներին ու առավելապես կենտրոնացած է ընտանիքի, երեխաների ու մասնավոր բիզնեսի վրա:




















