Մել Գիբսոնի՝ Կոստա Ռիկայի ջունգլիներում գտնվող շքեղ կալվածքը մոտ 30 մլն դոլարով հանվել է վաճառքի (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնը որոշել է 29.75 մլն դոլարով վաճառել Կոստա Ռիկայի ջունգլիներում գտնվող իր շքեղ կալվածքը, որը ներառում է 3 տարբեր առանձնատուն, 160 հա մակերեսով մասնավոր անտառ, մոտ 4 կմ երկարությամբ լողափ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, աստղը կալվածքը վաճառքի էր հանել նաև 2014թ.՝ ավելի քան 30 մլն դոլարով: Այժմ նա կես մլն դոլարով իջեցրել է գինը՝ հույս ունենալով վերջապես վաճառել այն:
Նշվում է, որ առանձնատներից ամենամեծն ունի 7 ննջասենյակ, 8 լոգասենյակ, բացօթյա պատշգամբ, լողավազան և այլ հարմարություններ:
Հիշեցնենք, որ վերջերս Գիբսոնը 17 մլն դոլարով վաճառքի էր հանել Մալիբուում գտնվող առանձնատունը:





















